«Բարսելոնան» զիջումների է գնացել «Ալ-Սադի» հետ բանակցություններում և համաձայնվել է փոխհատուցում վճարել քաթարական թիմի գլխավոր մարզիչ Չավիի հեռանալու համար, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Կատալոնացիները քաթարցիներին կվճարեն 1 միլիոն եվրո և մոտ օրերս կավարտեն Չավիի հետ պայմանագրի գործընթացը։
Ավելի վաղ «Ալ-Սադը» հրաժարվել էր զիջումների գնալ «Բարսելոնայի» հետ բանակցություններում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարզչի տեղափոխության համար «կապտանռնագույնները» պետք է վճարեն 1 միլիոն եվրո, ինչպես նաև քաթարյան ակումբը պահանջել է, որ պաշտոնական առաջարկը կատարի անձամբ «Բարսելոնայի» նախագահը։
Չավիի և «Ալ-Սադի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Միաժամանակ, ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին պայմանավորվածություն ունի քաթարյան ակումբի ղեկավարության հետ, ըստ որի՝ նա կկարողանա փոխել աշխատավայրը, եթե առաջարկ ստանա թոփ-ակումբներից մեկից։