Հարի Քեյնը ցանկանում է մնալ «Տոտենհեմում»՝ խաղալու նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, հայտնում է The Sun-ը:
Անգլիացի հարձակվողը կարծում է, որ իտալացի մասնագետն ունակ է տիտղոսներ նվաճել։ Քեյնն այլևս չի ցանկանում հեռանալ «Տոտենհեմից»։
Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ երեկ լոնդոնյան ակումբը հայտարարեց Անտոնիո Կոնտեին՝ գլխավոր պաշտոնում նշանակելու մասին։