Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական խորհուրդը տուգանել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Ա Սերիայի՝ 11-րդ տուրի «Միլանի» հետ հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Պորտուգալացի մասնագետը խաղից հետո «մրցավարների հանդերձարանի մուտքի մոտ» տեղի ունեցած միջադեպի համար պետք է վճարի 10 հազար եվրո տուգանք։
Ինչպես նշում է Sky Sport Italia-ն, «Ռոմայի» մարզիչը պատժվել է հանդիպման մրցավարի նկատմամբ «հեգնական վերաբերմունքի, անհարգալից խոսքերի» համար։
«Ռոման» 19 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը: