«Տոտենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը օգնել է մի տղամարդու, ով ուշագնաց է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղից հետո (0-3):
Հոյբյերգը պատրաստվում էր լքել մարզադաշտի տարածքը, սակայն տեսել է մի տղամարդու, ով ընկած է եղել գետնին։
Կիսապաշտպանը դուրս է եկել մեքենայից և շտապել տուժածի մոտ՝ ցուցաբերելով առաջին բուժօգնություն, հայնում է Daily Mail-ը։
Դրանից հետո տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինքը՝ Հոյբյերգը, չի կարևորել իր արարքը, հայտարարելով, որ պարզապես արել է այն, ինչ պետք է աներ։