Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արտագնա խաղում «Բարսելոնան» հաղթեց Կիևի «Դինամոյին»:
Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով, հաղթողների կազմում միակ գոլը 70-րդ րոպեին խփեց Անսու Ֆատին։
Խաղի 89-րդ րոպեին զավեշտալի դրվագ է տեղի ունեցել․ կատալոնացիների կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը «Դինամոյի» գրոհի ժամանակ պայքարել է գնդակի համար ու բախվել տանտերերի ֆուտբոլիստի հետ։
Բախումից հետո Բուսկետսը բռնել է իր ոտքը և ընկել խոտածածկին՝ ձևացնելով, որ խախտում է եղել: Ընդամենը մեկ վայրկյան անց Բուսկետսը հասկացավ, որ մրցավարը խաղը դադարեցնելու մտադրություն չունի, ուստի կտրուկ ոտքի կանգնեց և շարունակեց հանդիպումը։