Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխերին պատկանող City Football Group ընկերությունը, որին պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթիին», կարող են գնել Մոսկվայի «Սպարտակի» բաժնետոմսերի մի մասը։ Այս մասին հայտնում է Baza telegram ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Մոսկվայում են եղել արաբական City Football Group ընկերության ներկայացուցիչները, ովքեր ներկա են գտնվել «Սպարտակ» — «Ռոստով» հանդիպմանը, ինչպես նաև այցելել ենակումբի մարզաբազա և գրասենյակ։
City Football Group-ի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել մոսկովյան ակումբի տարբեր ոլորտների ղեկավարների հետ և բանակցություններ են վարում ակումբի 20 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ։
14 խաղից հետո «Սպարտակը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում է՝ 18 միավորով։ ՌՊԼ-ի հաջորդ խաղում «Սպարտակը» կխաղա «Լոկոմոտիվի» հետ։ Հանդիպումը կկայանա Մոսկվայում, «Օտկրիտիե Արենա»-ում՝ նոյեմբերի 7-ին։