Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային գործակալ Մինո Ռայոլան մեկնել է Թուրին՝ բանակցելու «Յուվենտուսի» հետ։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սև ու սպիտակները» ֆրանսիացուն կարող են վերադարձնել ամռանը, երբ նա ստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Հաղորդվում է նաեւ, որ կողմերը կարող են երեք տարվա պայմանագիր կնքել։
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 12 հանդիպում և դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ։