«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մանկունիանցիների կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին։
Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղում (2:2) և խփեց 127 գնդակ Սուլշերի 126-ի դիմաց:
Դրա համար պորտուգալացուն անհրաժեշտ եղավ «կարմիր սատանաների» կազմում անցկացնել 303 հանդիպում։ Սոլշերն իր ցուցանիշին հասել է 366 խաղում։
36-ամյա Ռոնալդուն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 9 գոլի հեղինակ: