«Յուվենտուսն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ուժեղացնել կազմը:
Թիմի տրանսֆերային թիրախում է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը: «Մանուշակները» տրանսֆերի դիմաց պահանջում են 60 մլն եվրո:
«Ծեր Սինյորան» ցանկանում է ձեռք բերել նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Աքսել Վիտցելի կամ «Բորուսիայի» խաղացող Դենիս Զաքարիայի տրանսֆերը: 2-ի պայմանագրի ժամկետն էլ ավարտվում է հաջորդ ամռանը:
Զաքարիայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Բարսելոնան» ու «Ռոման»: