Աշխարհահռչակ բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամն այցելել էր Հայաաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Արթուր Աբրահամը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են համագործակցության ապագա ծրագրեր, մասնավորապես, Արթուր Աբրահամի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի վերաբերյալ:
ՀՖՖ նախագահը նաև Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Արթուր Աբրահամին:
Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում