Բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ժամանակով 16:00-ին ասպարեզ դուրս կգա 54 կգ քաշային Վահե Բադալյանը: Մրցակիցը Թայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն է:
Երեկոյան ժամը 20:00-ին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը կմրցի Մալին ներկայացնող Աբդուլ Կարիմ Բատհիլի հետ։
Իսկ 22:00-ին 71 կգ քաշային Արման Դարչինյանը կմենամարտի Ղըրղստանը ներկայացնող Նուրադին Ռուստամբեկի հետ: