67 կգ քաշային ըմբիշ Սամվել Աղաջանյանը կփոխարինի վնասվածք ստացած Սահակ Հովհաննիսյանին Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովհաննիսյանն աշխարհի առաջնություն մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք էր ստացել:
Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 1-ից 7-ը Սերբիայում։