Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կկարողանա մասնակցել Ա Սերիայի առաջիկա տուրի «Ինտերի» դեմ խաղին:
Հոկտեմբերի 9-ին Ռաբիոյի թեստը դրական է եղել, իսկ այսօր արդեն ֆրանսիացին բացասական թեստ է հանձնել ու միացել է ընդհանուր թիմային մարզումներին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղում Ռաբիոն դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: «Ինտեր»-«Յուվենտուս» խաղը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 24-ին. խաղի մեկնարկը՝ 22:45-ին: