Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում կիպրական «Անորտոսիսն» ընդունեց էստոնական «Ֆլորային»:
Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, չնայած տանտերերը խաղի ընթացքում առջևում էին 2-0 հաշվով: Համբարձումյանը խաղը սկսեց մեկնարկային րոպեներից, բայց ընդմիջմանը փոխարինվեց:
Այս ոչ-ոքիից հետո «Անորտոսիսն» ու «Ֆլորան» ունեն 1-ական միավոր:
«Կայրաթն» արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվեց «Քարաբագին»: Կամո Հովհաննիսյանը հայտնի պատճառներով չէր մեկնել Ադրբեջան: