Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հանդիսավոր պայմաններում երեկ հանձնվել է կազմակերպիչներին: Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» ստադիոնում, գրում է ՀԱՕԿ-ը:
Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը, «Պեկին-2022» կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ-ի փոխնախագահ Յույ Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք:
Համավարակի պատճառով հանդիսականներ չեն հրավիրվել:
Սպիրոս Կապրալոսը կրակը հանձնել է Յույ Ցյանցզինին:
Օլիմպիական կրակը հատուկ չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է Պեկին:
24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թ-ի փետրվարի 4ից 20-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 4-ից 13-ը: