Հայաստանի վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունները հատել են հասարակածը, գրում է ՀԱՕԿ-ը:
Հինգական թիմեր են մասնակցում մրցաշարերին:
Կանանց ստուգատեսը բաղկացած է 3 փուլից: Երկու շրջանից հետո առաջատարներն են Երևանի «Վանը» և ԽՄՕՄ-ն: Նրանք ունեն 24-ական միավոր և պայքարում են չեմպիոնության համար:
Վերջին՝ երրորդ փուլի մրցաշարը կավարտվի նոյեմբերին:
Տղամարդկանց ստուգատեսն անցկացվում է փոխայցելությունների մրցակարգով:
Բոլորից շատ՝ 22 միավոր է վաստակել ՖԻՄԱ-ն: Երեք միավոր պակաս ունի ԲԿՄԱ-ն: Հաջորդում են ԽՄՕՄ-ն՝ 13 միավորով, ՃՇԱՀ-ն՝ 4 միավորով և աղյուսակը եզրափակող «Գյումրին»՝ 3 միավորով: