Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնԱլեքսանդր Կարելինը, որին այսօրը հյուրընկալել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, խոսել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի ՝ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի ղեկավար ընտրվելու մասին․
«Ցանկանում եմ շնորհավորել ձեզ։ Ձեր սանի, հայկական ըմբշամարտի դպրոցի ներկայացուցչի առջև համաշխարհային մակարդակով շատ մեծ խնդիր է դրված, պետք է նաև էթիկական հարցերը ղեկավարի, ինչը բավականին պատասխանատու է»,- ասել է Ալեքսանդր Կարելինը։
Հիշեցնենք՝ Արսեն Ջուլֆալակյանը 4 տարի ժամկետով է վերընտրվել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի ղեկավար:
Աշխարհի առաջնությանը մասնակցած երկրների 663 մարզիկներից 397-ը քվեարկել են Ջուլֆալակյանի և ևս 6 ներկայացուցչի օգտին։
Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել նաև ըմբիշներ Օլիմպիական խաղերի չեմպիոններ Թամաշ Լորինցը, Յուի Սուսակին, Հասան Յազդանին, Բլեսինգ Օբորուդուդուն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Մաքսվել Լեմար Գարիտան և Օվկիանիայի առաջնության ոսկե մեդալակիր Ջեսիկա Լավերսը։