48 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, «Արարատը» տարավ իր լեգենդար հաղթանակը Կիևի «Դինամոյի» նկատմամբ և նվաճեց ԽՍՀՄ գավաթը:
Մոսկվայում 60.000 հանդիսականի ներկայությամբ կայացած խաղի 89-րդ րոպեին Լևոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 103-րդ րոպեին Իշտոյանը դուբլ ձևակերպեց և գավաթն ուղևորվեց Երևան:
Հայ ժողովուրդն այդ մասին իմացավ հենց Սուրեն Բաղդասարյանի շուրթերից։ Ավելի քան 48 տարի անց անվանի մեկնաբանը պատմում է, թե ինչպես է պատրաստվել ու հեռարձակվել հայկական ֆուտբոլի պատմության ամենակարևոր իրադարձության ռեպորտաժը:
Տեսանյութը՝ Դավիթ Մարտիրոսյանի.