Ռուսական «Ախմատի» մարզիչ Յայա Տուրեն խոսել է «Բարսելոնայի» ներկայիս վիճակի մասին.
««Բարսելոնայում» ես անցկացրել եմ իմ կյանքի լավագույն տարիները: Ակումբը վստահեց ինձ, երբ ես երիտասարդ ֆուտբոլիստ էի։ Ես միշտ շնորհակալ կլինեմ ակումբին՝ ամեն ինչի համար։
«Բարսելոնայի» մոտ այս պահին ծանր շրջան է, բայց ես հավատում եմ, որ ամեն ինչ կկարգավորվի։ Ես միշտ պատրաստ եմ օգնել «Բարսելոնային»։ Իմ սիրտը միշտ ակումբի և երկրպագուների հետ է»,- ասել է Յայա Տուրեն։