Չինական «Գուանչժոուի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն հեռացել է ակումբից, հայտնում են տեղական կայքերը:
Ըստ աղբյուրի, պատճառը՝ ֆինանսական շատ լուրջ խնդիրներն են: Ակումբն ու 48-ամյա մասնագետը որոշել են խզել պայմանագիրը:
Կանավարոն թիմի ղեկին էր 2017 թ-ից: Այս պահին «Գուանչժոուն» A խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: