Բասկետբոլի Եվրասիական Լիգայի շրջանակում կայացավ մեկ հանդիպում:
«Ուրարտու Վբեթը» Երևանում մրցեց ռուսական ՄԳԱՖԿ-ի հետ: Երևանյան թիմը հաղթեց 84-71 հաշվով ու 9-րդ խաղում գրանցեց 4-րդ հաղթանակը:
26 միավորով խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց տանտերերից Դեշոն Մորմանը: