Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ է ծնկի վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալուն: Այս մասին հայտնում է Esport3-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա մի քանի օրերի ընթացքում ֆուտբոլիստը նորմալ տեմպով մարզումներ կանցկացնի: Հավանական է,որ Ֆատին շարք կվերադառնա սեպտեմբերի 26-ին`Պրիրմերայի 5-րդ տուրի`«Լևանտեի» հետ խաղում:
Հիշեցնենք`Ֆատին ծանր վնասվածք է ստացել 2020 թվականի նոյեմբերին`«Բետիսի» հետ խաղում: Ի սկզբանե ենթադրվում էր, որ նրա վերադարձը կկայանա չորս ամիս անց, սակայն ծնկի հետ կապված խնդիրների պատճառով նա բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը, ինչպես նաև Եվրո-2020-ը: