Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ամենայն հավանականությամբ, կհեռանա գերմանական ակումբից 2022 թվականի ամռանը:
Ինչպես հայտնում է DefensaCentral-ը, ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարեն Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
Ավելի վաղ MadridistaReal-ը հայտնել էր, որ «Ռեալն» ու Հոլանդը ցանկանում են պայմանագիր կնքել 2022 թվականին, սակայն կողմերի միջև դեռևս նախնական պայմանավորվածություն չկա: