Անտուան Գրիզմանը մոտ է «Ատլետիկո» վերադառնալուն: Մադրիդյան թիմը կվարձակալի խաղացողի տրանսֆերը՝ հետագայում գնման իրավունքով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրիզմանը մինչև 2026 թ. պայմանագիր է համաձայնեցրել:
2019 թ-ին Գրիզմանը 120 մլն եվրոյի դիմաց նույն «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Բարսելոնա»: Սիմեոնեի գլխավորությամբ 2014-2019 թթ-ին անցկացրած 257 խաղում դարձել է 133 գոլի հեղինակ:
Գրիզմանի տեղը «Բարսայում» կզբաղեցնի Լյուկ դե Յոնգը: 31-ամյա հոլանդացին մոտ է «Սևիլյայից» «Բարսա» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լա լիգայում անցկացրած 69 խաղում դե Յոնգը դարձել է 10 գոլի հեղինակ: