«Բարսելոնայի» պաշտպան Էմերսոնը տեղափոխվում է «Տոտենհեմ»։ Կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել 22-ամյա ֆուտբոլիստին 30 մլն եվրոյի դիմաց։
Բրազիլացին լոնդոնյան ակումբի հետ մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր է համաձայնեցրել և տարեկան 3 մլն եվրո կստանա։
Էմերսոնը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Ատլետիկո Մինեյրոյից»։ Նրան միանգամից ուղարկեցին «Բետիս», սակայն այս ամառ կատալոնացիները նրան վերադարձրին վարձակալությունից։
Լա Լիգայի նախորդ մրցարջանում ֆուտբոլիստը 34 հանդիպման է մասնակցել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա «Բարսայի» կազմում 3 հանդիպման է մասնակցել՝ մեկ անգամ դաշտ դուրս գալով մեկնարկային, երկու անգամ էլ՝ պահեստային կազմում։