Իտալիայի Ա Սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Լացիոն» ընդունեց «Սպեցիային»:
Հռոմեական թիմը մեկնարկում գնդակ ընդունեց սեփական դարպասը, որին հետագայում պատասխանեց 6 անգամ: Մաուրիցիո Սարիի թիմից 3 անգամ աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն, մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Անդերսոնը, Հյուսայն ու Ալբերտոն: Հյուրերից միակ գոլը խփեց Վերդեն: Ավելին, «Սպեցիան» խաղն ավարտեց 10 հոգով. 54-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ամիանը:
Այս հաղթանակից հետո «Լացիոն» 6 միավորով առաջատարն է, իսկ «Սպեցիան» ունի 1 միավոր: