Հայաստանի Մ-21 հավաքականը օգոստոսի 27-ից կսկսի նախապատրաստությունը ԵՎՐՈ Մ21 որակավորման խմբային փուլի հերթական հանդիպումներին։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մեր երիտասարդական հավաքականն օգոստոսի 27-ից կանցկացնի ամենօրյա մարզումներ: Օգոստոսի 30-ին թիմը կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են Հայաստանի Մ-21 հավաքական։
Դարպասապահներ
Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան — Շիրակ
Հարություն Մելքոնյան — ԲԿՄԱ
Պաշտպաններ
Երջանիկ Ղուբասարյան — «Լյունեբուրգ» (Գերմանիա)
Սերգեյ Կոչկանյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Վոլոդյա Սամսոնյան — ԲԿՄԱ
Արման Ղազարյան — ԲԿՄԱ
Էրիկ Փիլոյան — ԲԿՄԱ
Ստյոպա Մկրտչյան — ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան — ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան — ԲԿՄԱ
Արսեն Գալստյան — ԲԿՄԱ
Տիգրան Այունց — «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
Նարեկ Գրիգորյան — «Ուրարտու»
Մարտին Գրիգորյան — ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան — ԲԿՄԱ
Արամ Խամոյան — ԲԿՄԱ
Արթուր Սերոբյան — ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան — ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյան — «Նորավանք»
Հարձակվողներ
Սերոժ Թիթիզյան — ԲԿՄԱ
Միսակ Հակոբյան — ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին Երևանում ուժերը կչափի Ֆարերյան կղզիների, իսկ սեպտեմբերի 7-ին՝ արտագնա խաղում Ուկրաինայի հավաքականի հետ։