Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Լևանտեի» հետ։ Թիմերը փոխանակեցին 3ժական գնդակ:
5-րդ րոպեին Բեյլն առաջ մղեց մադրիդյան թիմին: Երկրորդ կեսի սկզբնամասում տանտերերը նախ հավասարեցրին հաշիվն, այնուհետև առաջ անցան հաշվի մեջ: Հիմնական ժամանակի ավարտից 17 րոպե առաջ Վինիսիուսը հաշիվը դարձրեց 2:2, սակայն 5 րոպե անց տանտերերը կրկին առաջ անցան հաշվի մեջ: 85-րդ րոպեին Վինիսիուսը ևս մեկ անգամ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, հաշիվը դարձնելով 3:3: 87-րդ րոպեին «Լևանտեի» դարպասապահը ձեռքով խաղաց տուգանային հրապարակից դուրս, ինչի արդյունքում կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:
Այսպիսով, Լա լիգայի նոր մրցաշրջանում, անցկացրած երկու խաղից հետո «Ռեալն» ունի 4 միավոր: