Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է հարձակվող Էրլին Հոլանդի տրանսֆերի փոխհատուցման գումարի չափը (կլաուսուլա) բարձրացնել մինչև հաջորդ ամառ, հայտնում է Sport1-ը:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ ակումբը չի վաճառի ֆուտբոլիստին ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ Ջեյդոն Սանչոն արդեն լքել է թիմը:
21-ամյա խաղացողի պայմանագրում նախատեսված փոխհատուցման կետը կակտիվանա 2022 թվականի ամռանը: Ըստ այդ կետի՝ ֆուտբոլիստի կլաուսուլան կկազմի 75 մլն եվրո, սակայն գերմանական ակումբը ցանկանում է այն հասցնել 90 միլիոն եվրոյի:
Նորվեգացին «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից: 2020/21 մրցաշրջանում Հոլանդը թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 20-ամյա նորվեգացու տրանսֆերը գնահատում է 130 միլիոն եվրո: