«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը գերազանցել է ակումբային ռեկորդը՝ մադրիդյան ակումբում դարպասապահների շրջանում անցկացրած հանդիպումների քանակով: Դա տեղի ունեցավ Լա լիգայի 1-ին տուրի ՝ «Սելտայի» դեմ խաղում (2:1):
Այդ խաղը Օբլակի համար 304-րդն էր մադրիդյան ակումբի մարզաշապիկով: 28-ամյա սլովենացին գերազանցեց նախորդ ռեկորդակիր Աբել Ռեսինոյին, ով մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 303 հանդիպում:
Օբլակը «Աթլետիկոյում» հանդես է գալիս 2014 թվականից: Մադրիդյան ակումբի կազմում նա հաղթել է Լա Լիգան, Եվրոպա լիգան, Իսպանիայի սուպերգավաթը և ՈւԵՖԱ -ի սուպերգավաթը:
Նա «Զամորա» մրցանակի (Իսպանիայի առաջնության մրցաշրջանի լավագույն դարպասապահի մրցանակ) 5-ակի մրցանակակիր է: