Արգենտինայի առաջնության 5-րդ տուրում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Արգենտինոս Խունիորսի» հետ։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը 19-րդ րոպեին․ աչքի ընկավ Ռոմերոն։ Տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը երկրորդ խաղակեսում․ 69-րդ րոպիեն սեփական դարպասը գրավեց հյուրերի պաշտպան Տորրենը։
Հանսիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բելեկյանը, ով փոխարինման դուրս եկավ հանդիպման 64-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բոկա Խունիորսը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 22-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 4 միավոր։