Տղամարդկանց բասկետբոլի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի բասկետբոլի հավաքականը հաղթեց Իտալիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց 84:75 հաշվով:
Հաղթողների կազմում Ռուդի Գոբերը վաստակեց 22 միավոր, Սիմոնե Ֆոնտեկիոն` 23 միավոր իտալացիների կազմում:
Կիսաեզրափակիչում ֆրանսիացիները կհանդիպեն Սլովենիայի հավաքականի հետ, որը մինչ այդ հաղթել էր Գերմանիայի ընտրանուն:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև ԱՄՆ հավաքականը, որն ավելի վաղ հաղթել էր Իսպանիայի ընտրանուն։