Երեքշաբթի օրը, Տոկիոյի Օլիմպիական խաղերում, սպորտային մարմնամարզության մրցաշարում խաղարկվեցին կանանց թիմային բազմամարտի մեդալները: Առաջին տեղը գրավեց Ռուսաստանի հավաքականը:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանի թիմը վաստակել է 169,528 միավոր: Արծաթը նվաճեցին ամերիկուհիները (166,096), բրոնզը՝ Մեծ Բրիտանիայի մարմնամարզիկները (164,096):
Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց կանանց թիմային բազմամարտում։