Մադրիդի «Ռեալը» չորեքշաբթի կսկսի պայքարը Իսպանիայի արքայական գավաթում։
«Արքայական» ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը առաջիկա հանդիպման համար։ Զինեդին Զիդանը հանգստանալու հնարավորություն է տվել Տոնի Կրոսին ու Լուկա Մոդրիչին։ Փոխարենը վերադարձել է Գարեթ Բեյլը։

Հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ 23։55-ին։