«Սևանը» պայմանագրեր է ստորագրել գամբիացի ֆուտբոլիստներ Բաբու Չամի և Էբրիմա Ջատայի հետ։
«Վանաձորում ավարտված ուսումնամարզական հավաքից հետո, որի ընթացքում մեր թիմը ստուգողական հանդիպումներ անցկացրեց, «Սևանի» կազմում փորձարկվեցին մի քանի ֆուտբոլիստներ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։