«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի ապագան կորոշվի առաջիկա շաբաթների ընթացքում: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Հաղորդվում է, որ եվրոպական բարձրակարգ ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում խաղացողի նկատմամբ, բայց ֆուտբոլիստը0 ցանկանում է շարունակել խաղալ «Ինտերում»: Հաջորդ շաբաթ Միլանի թիմի ներկայացուցիչները մտադիր են բանակցություններ սկսել Բարելլայի հետ նոր պայմանագրի շուրջ:
«Ինտերը» պատրաստ է իր կիսապաշտպանին պայմանագիր առաջարկել մինչև 2024-ի ամառը `մեկ մրցաշրջանի համար 4,5 միլիոն եվրո աշխատավարձով: