Լոնդոնի «Արսենալը» Վուլվզի հետ շարունակում է բանակցել կիսապաշտպան Ռուբեն Նեվեշի տրանսֆերի հարցում, հաղորդում է The Sun-ը: «Գայլերը» 24-ամյա կիսապաշտանի տրանսֆերի դիմաց ցանկանում են ստանալ 35 մլն ֆունտ:
«Զինագործները» պատրաստ չեն այդչափ գումար վճարել, իսկ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը փորձում է իջեցնել տրանսֆերային արժեքը:
Նախկինում հաղորդվում էր, որ «Արսենալը» կվաճառի Բելյերինի ու Ջակայի տրանսֆերները՝ Նեվեշին հրավիրելու համար:
Նեվեշի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.: ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 40 խաղում պորտուգալացին դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: