Լրատվամիջոցները վերծանել են, թե ԵՎՐՈ-2020-ի շրջանակում ինչ կոնֆլիկտ է տեղի ունեցել Ռաֆայել Վարանի, Պոլ Պոգբայի ու Բենժամեն Պավարի միջև:
Երբ հաշիվը 3-1 է եղել, Պավարը անհանգստություն է հայտնել Վարանին, որ Պոգբան չի նահանջում պաշտպանություն, ինչը «Ռեալի» պաշտպանը փոխանցել է Ֆրանսիայի 6 համարին: Պոգբան մոտեցել է Պավարին ու ասել.
«Այդ ի՞նչ ես ասում»:
Այս խոսքերին Պավարը պատասխանել է, ինչը վերածվել է լեզվակռվի:
Հենց սա էլ եղել է պատճառներից մեկը, որ վերջնարդյունքում Ֆրանսիան պարտվել է Շվեյցարիային ու լքել պայքարը:
Հաղորդվում է, որ հանդերձարանում Պոգբան ներողություն է խնդրել Վարանից, սակայն կոնֆլիկտը չի հարթվել: