Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Էկվադորի ընտրանու դարպասը:
Արգենտինացիների կազմում գոլի հեղինակ դարձան Դե Պաուլը, Մարտինեսն ու Մեսսին:
Կիսաեզրափակչում արգենտինացիները կմրցեն Կոլումբիայի հավաքականի հետ: Վերջինս 11 մետրանոց հարվածաշարերով դուրս թողեց Ուրուգվայի ընտրանուն: