«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը պատմել է՝ երբ է մտադիր ավարտել կարիերան։
«Կարծում եմ՝ 2023 թվականը հարմար է, 33 տարեկան կլինեմ։
Դեռ պիտի որոշեմ «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգեմ մեկ տարով, թե երկու։ Դա դեռ որոշված չէ։ Բայց ես լիովին համոզված եմ, որ կարիերաս կավարտեմ «Ռեալում»։
Չեմ ուզում ողջ Գերմանիային մեղադրել, որովհետև շատ երկրպագուներ գնահատել են իմ խաղը, բայց երբեմն այնպիսի տպավորություն է, որ մարդիկ թերագնահատում են այն, ինչ ես արել եմ 11 տարի։
Իսպանիայում ամեն ինչ այլ է։ Բոլորը շնորհակալ են ինձ իմ առաջին խաղից ի վեր, որը կայացել է 7 տարի առաջ»,- գերմանացու խոսքերն է փոխանցում Bild-ը։