Կառլո Անչելոտին ուզում է «Ռեալ» հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտին։ Այս մասին հաղորդում է Correio da Manha-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «սերուցքայինների» գլխավոր մարզիչն ուզում է նոր մրցաշրջանից առաջ ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը՝ թիմ հրավիրելով ՄՅՈՒ-ի 22-ամյա ֆուտբոլիստին։
Նախորդ մրցաշրջանում Դիոգոն վարձակալությամբ խաղում էր «Միլանում»։ Նրա պայմանագիրն ՄՅՈՒ-ի հետ ուժի մեջ է ևս երկու տարի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դալոտն ուզում է ևս մեկ մրցաշրջան մնալ «Միլանում»։