Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանը խոսել է թիմի հարձակվող Կասպեր Դոլբերգի խաղի մասին, որը Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Ուելսի դեմ խաղում (4-0) դուբլի հեղինակ դարձավ։
«Մի քիչ կանխազգում էի դա, խոսել էի նրա հետ։ Միշտ ասել եմ, որ նա ֆանտաստիկ գոլահար է։
Նա թարմ էր ու ուզում էր խաղալ, ու հազիվ թե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր․ նա գոլ խփեց իր նախկին տնային մարզադաշտում (հանդիպումը կայացավ «Այաքսի» մարզադաշտում, որի կազմում խաղացել է Դոլբերգը)։ Նման կանխազգացում ունեի, իսկ Կասպերը հիանալի էր»,- Հյուլմանի խոսքերն է փոխանցում Bold-ը։