ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում և միության կողմից անցկացվող այլ մրցաշարերում արտագնա գոլերի կանոնի չեղարկումը:
«Այս կանոնի ազդեցությունն այսօր հակասում է իր նախնական նպատակին, քանի որ այն այժմ ստիպում է տնային թիմերին հարձակվողական ֆուտբոլ չխաղալ, քանի որ նրանք վախենում են գոլից, որն առավելություն կտա մրցակցին:
Քննադատություն է հնչել նաև այն անարդարության վերաբերյալ, որ տանտերերը ստիպված են երկու գոլ խփել հյուրերի գոլից հետո։
Արդար է ասել, որ տան հանդիպումների առավելությունն այսօր այնքան էլ էական չէ, ինչպես նախկինում էր: Հաշվի առնելով Եվրոպայում խաղաոճի միատեսակությունը, ինչպես նաև բազմաթիվ տարբեր գործոններ, որոնք հանգեցրել են տնային դաշտի առավելության նվազմանը, ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշում է կայացրել ընդունել այն տեսակետը, որ արտագնա գոլն այլևս չպետք է որոշիչ լինի, ավելի մեծ կշիռ ունենա, քան տանը խփած գոլը…»,- մեջբերում է Չեֆերինին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ երեկ ՈւԵՖԱ-ն հայտարարել է՝ կազմակերպության կողմից հովանավորվող բոլոր մրցաշարերում արտագնա գոլերի կանոնը չեղարկելու մասին: Նորամուծությունն ուժի մեջ կմտնի 2021/22 մրցաշրջանից: Մարամասներն՝ այստեղ։