Daily Telegraph-ը հայտնում է, որ «Տոտենհեմը» չի վաճառի հարձակվող Հարի Քեյնին այս ամառ:
«Տոտենհեմը» շատ առաջարկներ ունի խաղացողների համար, ներառյալ «Մանչեսթեր Սիթիից» 100 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը, բայց ակումբը որոշել է խաղացողին պահել թիմում:
«Տոտենհեմն» այս ամառ պատրաստվում է մերժել բոլոր առաջարկները:
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «քաղաքայինները» 100 մլն եվրո են առաջարկել լոնդոնցիներին՝ գումարած իրենց խաղացողներից մեկին գործարքում ներառելու հավանականություն։ Ավելի վաղ «Ման Սիթին» հրաժարվել էր Քեյնի համար 175 մլն եվրո վճարել։