Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Վիկտոր Մոզեսը, ով ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս թուրքական «Ֆեներբախչեի» կազմում կարող է տեղափոխվել «Ինտեր»։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, կողմերը համաձայնության են հասել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Լոնդոնյան ակումբը մտադիր է հետ կանչել Մոզեսին վարձակալությունից, որպեսզի իրականացնի վերջինիս տրանսֆերը։
Հաղորդվում է, որ «կապույտները» մտադիր են 15 միլիոն եվրո ստանալ ֆուտբոլիստի վաճառքից։
Հավելենք, որ 2016-ից 2018 թվականների ընթացքում Վիկտոր Մոզեսը խաղացել է «Չելսիում», երբ լոնդոնյան ակումբը գլխավորում էր «Ինտերի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։