«Ֆիորենտինայի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն չի գլխավորի «Տոտենհեմը», վստահեցնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է իտալացի մասնագետի նշանակումից երկրպագուների բուռն արձագանքից հետո, ովքեր դժգոհ էին մնացել նման ընտրությունից։ Ջենարոյի հետ բանակցություններ են վարել, բայց նշանակումը չի կայացել։
Երեկ՝ հունիսի 17-ին, Ջենարոն լքել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ նշանակումից երեք շաբաթ անց։ Պատճառը ղեկավարության հետ տարաձայնություններն են եղել։ Ավելի վաղ Գատուզոն գլխավորել է «Նապոլին», որից հեռացել է 2020/2021 մրցաշրջանի ավարտից հետո, ինչպես նաև «Միլանն» ու այլ թիմեր։
«Տոտենհեմն» ավարտված մրցաշրջանում ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցրել։