Տեղի ունեցավ Կոնֆերենս Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ուժերը կչափի Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ի հետ:
Armsport-ը զրուցեց «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի հետ:
«Բավականին բարդ մրցակից է: Ամենալավ վիճակահանությունը չէր, բայց ամենավատն էլ չէր: Ունենք այն, ինչ ունենք: Երեկվանից ուսումանասիրում ենք մրցակցին, բավականին «ամուր» թիմ է: Ֆինլանդիայի առաջնությունն ընթացքի մեջ է, և այդ առումով մրցակիցը որոշակի առավելություն ունի: Նաև, մեր կազմում մեծ փոփոխություններ առաջիկայում կարող են լինել»,-ասաց Սահակյանը: