Էրիկսենը, Ռոնալդուն, Շիկի բենեֆիսը, անակնկալները․․․ Եվրոն՝ առաջին տուրից հետո — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

    Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

    Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

    🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

    Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

    Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

            Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

            Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

            🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

            Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

            Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Էրիկսենը, Ռոնալդուն, Շիկի բենեֆիսը, անակնկալները․․․ Եվրոն՝ առաջին տուրից հետո

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  16.06.21 / 13:00
                  0

                  Ավարտվեց Եվրո-2020-ի խմբային փուլի առաջի տուրը․ գրանցվեցին մի շարք ռեկորդներ, տհաճ միջադեպեր, ինչպես նաև անակնկալներ։ Առաջարկում ենք միասին ամփոփել առաջին տուրի արդյունքներն ու հասկանալ՝ ինչ է սպասվում երկրորդ  տուրում։


                  A Խումբ․ Իտալիան ու մնացածը

                  Եվրո-2020-ի մեկնարկային խաղը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում և ավարտվեց իտալացիների՝ 3-0 հաշվով հաղթանակով։  Նախ սեփական դարպասը գրավեց թուրքերի պաշտպան Մերիհ Դեմիրալը, հետո աչքի ընկան Չիրո Իմոբիլեն և Լորենցո Ինսինյեն։ Իտալիայի հավաքականի այս հաղթանակը (3-0) դարձել է ամենախոշորը Եվրո-ի մեկնարկային խաղերի պատմության մեջ։

                  Հաջորդ օրը պայքարի մեջ մտան նաև A խմբի մյուս 2 թիմերը՝ Ուելսն ու Շվեյցարիան: Առաջին խաղակեսում թիմերն աչքի չընկան արդյունավետությամբ: Երկրորդ խաղակեսում Բրիլ Էմբոլոն և Կայֆեր Մուրը խփեցին մեկական գնդակ: Հետագայում գոլեր չգրանցվեցին ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Ի դեպ՝ Շվեյցարիան ոչ-ոքի է խաղացել 4 անընդմեջ խաղում Եվրոպայի առաջնություններում, ինչը Պորտուգալիայի հավաքականի գրանցած ռեկորդի կրկնությունն է՝ 4 անընդմեջ ոչ-ոքի 2012-ից 2016 թվականներին (հանդիպման հիմնական ժամանակում):

                  Եթե այսօր Իտալիան հաղթի Շվեյցարիային, ապա թիմը կապահովի իր տեղը փլեյ-օֆֆում։ Այսօրվա խաղում իտալացիները համարվում են ակնհայտ ֆավորիտ, իսկ ահա մյուս խաղում հաղթողին գուշակելն ավելի դժվար է։

                  ⚽ Երկրորդ տուրի հանդիպումները

                  Թուրքիա-Ուելս․ 16․06 / 20։00
                  Իտալիա-Շվեյցարիա․ 16․06 / 23։00


                  B Խումբ․ Էրիկսենի միջադեպն ու առաջին անակնկալը

                  Եվրո-2020-ում գրանցվեց առաջին անակնկալը․ B խմբի խաղում Ֆինլանդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն։ Ֆիննական թիմի կազմում միակ գոլը 60-րդ րոպեին խփեց Յել Պոհյանպալոն:

                  Հարկ է նշել, որ առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան պատգարակով տեղափոխել էին հանդերձարան, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Քիչ անց հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը եկել է գիտակցության և նրա վիճակը գնահատվում է կայուն։

                  «Շնորհակալություն, ես չեմ հանձնվի: Հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում, բայց ուզում եմ հասկանալ, թե ինչ է պատահել ինձ հետ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այն ամենի համար, ինչ ինձ համար արել եք», – Էրիկսենի խոսքերը մեջբերում է Gazzetta dello Sport-ը։

                  Իսկ ահա երկրորդ խաղն ավարտվեց առանց անակնկալների։ Բելգիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի ընտրանու նկատմամբ՝ 3-0 հաշվով։ Երկու գնդակ գրանցվեց առաջին խաղակեսում․ նախ աչքի ըկավ Ռոմելու Լուկակուն, իսկ հետո՝ փոխարինման դուրս եկած Տոմա Մենյեն։ Իսկ ահա երկրորդ խաղակեսի վերջում կրկին աչքի ընկավ Լուկակուն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը․ նշենք, որ նա աչքի ընկավ Մենյեի փոխանցումից հետո։

                  Մենյեն դարձավ եզակի նվաճման հեղինակ: Առաջին խաղակեսում Մենյեն դարձավ գոլի հեղինակ՝ դուրս գալով փոխարինման հենց առաջին խաղակեսի ընթացքում: Այսպիսի ցուցանիշ Եվրոյի պատմության մեջ առաջին անգամ է գրանցվել։

                  Ինպես և սպասվում էր, այս խմբի գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ Բելգիան, սակայն վաղը բելգիացիներին դժվար փորձություն է սպասվում․ դանիացիներն խիստ անհրաժեշտ է հաղթանակը՝ մրցաշարի փլեյ-օֆֆում հանդես գալու համար, այնպես որ սպասվում է հետաքրքիր դիմակայություն։ Իսկ ահա ֆիններն այսօր արդեն կարող են 99%-ով ապահովել իրենց տեղը փլեյ-օֆֆում, եթե իհարկե հաղթեն հարևան ռուսներին։ Սակայն վերջիններիս ևս անհրաժեշտ է հաղթանակ՝ պայքարը շարունակելու համար, հակառակ դեպքում նրանք կկորցնեն գրեթե բոլոր շանսերը՝ փլեյ-օֆֆ դուրս գալու համար։

                  ⚽ Երկրորդ տուրի հանդիպումները

                  Ֆինլանդիա-Ռուսաստան․ 16․06 / 17։00
                  Դանիա-Բելգիա․ 17․06 / 20։00


                  C Խումբ. Անզիջում պայքար

                  C խմբում առաջինը պայքարի մեջ մտան նաև Ավստրիայի ու Հս. Մակեդոնիայի հավաքականները: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով. 18-րդ րոպեին Լայների խփած գոլին 10 րոպե անց պատասխանեց Գորան Պանդևը: Սակայն մրցաշարի նորեկները չդիմացան մինչև վերջ. 78-րդ րոպեին Գրեյգորիչը խփեց ավստրիացիների հաղթական գնդակը: Խաղի վերջակետը 90-րդ րոպեին դրեց Մարկո Արնաուտովիչը: Ավստրիան հաղթեց 3-1 հաշվով ու C խմբում առաջատարն է: ԵՎՐՈ-ների պատմության մեջ Ավստրիան տարավ առաջին հաղթանակը՝ 3-րդ փորձից:

                  1-ին տուրից հետո ամբողջական է նաև C խմբի մրցաշարային աղյուսակը: 2-րդ խաղում Նիդերլանդների հավաքականը գերդրամատիկ խաղում 3-2 հաշվով հաղթեց Ուկրաինայի ընտրանուն: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ ահա երկրորդ կեսի արդեն 7-րդ րոպեին Վեյնալդումը առաջ մղեց տանտերերին, իսկ ևս 7 րոպե անց աչքի ընկավ Վեգհորսթը: Ուկրաինան խաղավերջում ակտիվացավ ու 4 րոպեում 2 գնդակ խփեց. աչքի ընկան Յարմոլենկոն ու Յարեմչուկը: Սակայն Դեպայն ու ընկերները հաղթանակ կորզեցին. 85-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Դումֆրիսը՝ 3-2։

                  Այս խումբն ամենաանկախատեսելիներից է․ բոլոր թիմերն էլ առաջին տուրում ցույց տվեցին, որ համառ են, բնավորություն ցուցաբերեցին, հաճելի տպավորություն թողեց նույնիսկ Հս․ Մակեդոնիան։ Ինչ որ բան հուշում է, որ երկրորդ տուրում այս խմբում ևս զվարճալի է լինելու։ Սպասենք գոլառատ խաղերի․․․․

                  ⚽ Երկրորդ տուրի հանդիպումները

                  Ուկրաինա-Հս․Մակեդոնիա․ 17․06 / 17։00
                  Դանիա-Բելգիա․ 17․06 / 23։00


                  D Խումբ․ «Շիկառնիյ» Շիկը

                  Այս խմբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Անգլիայի ու Խորվաթիայի հավաքականների միջև: Առաջին խաղակեսում Անգլիան ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն գոլեր չցրանցվեցին: Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Ուոկեր-Ֆիլիպս համագործակցությունը եզրափակեց Ռահիմ Ստերլինգը: Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին ու հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով:

                  Այդ կերպ, անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ հաղթեցին Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում:Դրա համար նրանցից 43 տարի պահանջվեց: Նաև Խորվաթիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձավ Եվրոպայի առաջնության պատմության ամենաերիտասարդ խաղացողը:

                  Եվրո-2020-ի D խմբի հանդիպումը, որտեղ մրցում էին Շոտլանդիայի և Չեխիայի ազգային թիմերը, դարձավ Պատրիկ Շիկի բենեֆիսի հանդիպումը։ Չեխերը, որոնք հանդես էին գալիս հյուրի կարգավիճակով, հաղթանակ տարան։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Պատրիկ Շիկը, որը 52-րդ րոպեին ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ այս անգամ մրցակցի դարպասը գրավելով դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով։ Այսպիսով, Շիկը խփեց Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենահեռահար գոլը (49 մետր): Ֆանտաստիկ գոլը կարող եք վայելել նյութի վերջում։

                  Այս տուրում սպասվում են սկզբունքային դուելներ․ արևելաեվրոպական խաղում կարող ենք ստանալ շատ հարցերի պատասխաններ․ կկարողանա՞ն արդյոք խորվաթները միավոր վաստակել, թե՞ չեխերը կշարունակեն «Շիկ» շոուն։ Իսկ մյուս խաղը․․․ պարզապես բրիտանական դերբի, խոսքերն ավելորդ են։

                  ⚽ Երկրորդ տուրի հանդիպումները

                  Խորվաթիա-Չեխիա․ 18․06 / 20։00
                  Անգլիա-Շոտլանդիա․ 18․06 / 23։00


                  E Խումբ․ Լևան գոլ չի խփում, Իսպանիան՝ ևս

                  1-ին տուրում Լեհաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում մրցեց Սլովակիայի ընտրանու հետ ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։ Լեհերի դարպասապահ Վոյցեխ Շեսնին իր ակտիվում ինքնագոլ գրանցեց։ Այս կերպ, նա դարձավ Եվրոպայի առաջնությունների առաջին դարպասապահը, որն ինքնագոլ է գրանցում։ Բացի դրանից, Շեսնին դարձավ Եվրոյի պատմության ամենաարագ ինքնագոլի հեղինակը (17 րոպե ու  22 վայրկյան)։

                  Իսպանիայի հավաքականը Սևիլյայում ուժերը չափեց Շվեդիայի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Սա այս մրցաշարում առաջին գոլազուրկ ոչ-ոքին էր։ Չնայած գրանցված հաշվին՝ Իսպանիայի ընտրանին ողջ խաղի ընթացքում առավելություն ուներ․ ֆուտբոլիստները իրական գոլային պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան կատարել վերջին հարվածն ու դրանք գոլերի վերածել։ Հետաքրքիր է, որ Լուիս Էնրիկեի թիմը խաղի ընթացքում տիրել է գնդակին 85,1% ժամանակում: Այս ցուցանիշը ռեկորդային է Եվրոպայի առաջնության համար: Այս վիճակագրությունը մրցաշարում գրանցվում է 1980 թվականից:

                  Այս խումբը, հավանաբար, ամենաշատն է հիասթափեցրել երկրպագուներին․ շատերը սպասում էին գոլ Լևանդովսկիից, ինչպես նաև Իսպանիայի հավաքականից․․․ Միակ լուսավոր կետն այս խմբում Սլովակիան էր, որն այս տուրում կփորձի «ազդել» շվեդների նյարդերի վրա։ Անչափ հետաքրքիր դիմակություն է սպասվում նաև մյուս խաղում։ Հուսանք, այս տուրում, գոլերն ավելի շատ կլինեն։

                  ⚽ Երկրորդ տուրի հանդիպումները

                  Շվեդիա-Սլովակիա․ 18․06 / 17։00
                  Իսպանիա-Լեհաստան․ 19․06 / 23։00


                  F Խումբ․ Ռոնալդուն՝ մահվան խմբի դահիճ

                  Եվրո-2020-ի F խմբի խաղերը մեկնարկեցին Բուդապեշտում կայացած Հունգարիա-Պորտուգալիա մրցավեճով։ Պորտուգալացիները դժվարին, բայց վստահ հաղթանակ տարան։ Խաղն ավարտվեց 0-3 հաշվով։ Բոլոր գոլերը խփվեցին միայն խաղավարտին։ Առաջին կեսում հունգարացիները շատ լավ դիմադրություն էին ցույց տալիս Պորտուգալիայի հավաքականի խաղացողներին, բայց երկրորդ կեսի վերջնամասում արդեն չկարողացան դիմադրել։

                  Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ Եվրո-2020-ի խմբային փուլի՝ Հունգարիայի դեմ խաղում։ Այսպիսով, պորտուգալացու ակտիվում արդեն 11 գոլ է Եվրոպայի առաջնություններում։ 36-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի ռմբարկուների ցուցակում առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար խաղացող Միշել Պլատինիից։

                  ԵԱ-2020-ի F խմբի խաղում մրցում էին նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականները։ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին խփեց գերմանացիների ֆուտբոլիստ Մատս Հյումելսը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։ Թեև ողջ խաղի ընթացքում տեմպը բարձր էր ու երկու թիմերն էլ մերթընդմերթ գրոհներ էին ձեռնարկում, գոլեր այլևս չգրանցվեցին, եթե հաշվի չառնենք, որ խաղավարտին Կարիմ Բենզեմայի հեղինակած գնդակը մրցավարը չարձանագրեց։

                   

                  Եթե առաջին խաղում ոչ ոք չէր էլ կասկածում, որ Ռոնալդուի ավազակախումբը 3 միավոր կտանի Բուդապեշտից, ապա երկրորդ խաղում ամեն ինչ անկանխատեսելի էր։ Նման անկանախատեսելի հանդիպում ակնկալվում է նաև երկրորդ տուրում, երբ կհանդիպեն Պորտուգալիայի և Գերմանիայի հավաքականները։ Իսկ ահա Ֆրանսիացիեներին համեմատաբար թեթև զբոսանք է սպասվում։

                  ⚽ Երկրորդ տուրի հանդիպումները

                  Հունգարիա-Ֆրանսիա․ 19․06 / 17։00
                  Պորտուգալիա-Գերմանիա․ 19․06 / 20։00


                  ԵՎՐՈ-2020-ի առաջին տուրի լավագույն 4 գոլերը՝ ստորև


                  Դե ինչ, միգուցե սա այն Եվրոն չէր, որին սպասում էինք 2020-ին՝ հանդիսատեսներով, ֆուտբոլիստների խանդավառությամբ և այլն, բայց ունենք այն՝ ինչ ունենք, և փորձենք առավելագույնս վայելել այս մրցաշարը․․․

                  Վար Բաբայան

                  Թեգեր: եվրո-2020
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Ֆուտբոլում տարիքը դատավճիռ չէ․ Իտալական սուպերդուետը

                  19.07.21

                  📷Իտալացի երկրպագուն Կյելինիի ու Սակայի պատկերով դաջվածք է արել

                  17.07.21

                  Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ը հաղթելու համար պարգևատրվել է շքանշաններով

                  16.07.21

                  🎥 Եվրո-2020․ Շիկի շքեղ գոլը Շոտլանդիայի հավաքականի դարպասը

                  15.07.21

                  ԼՐԱՀՈՍ

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Ջորկաեֆի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց

                  20:48 / 06.06.25

                  Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

                  20:38 / 06.06.25

                  Պաշտոնական․ Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

                  20:30 / 06.06.25

                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

                  Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կոսովոյի դեմ ընկերական խաղում

                  19:53 / 06.06.25

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  19:37 / 06.06.25

                  10 հավաքական արդեն որակավորվել է 2026 թվականի աշխարհի առաջնության համար

                  19:30 / 06.06.25

                  Պաշտոնական․ Ռոման հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

                  19:16 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.