Կապանում անցկացվել է Լիպարիտ և Մանվել Մալոյան եղբայրների ավանդական՝ թվով հինգերորդ աթլետիկայի հուշամրցաշարը, հայտնում է ՀԱՕԿ-ը: Ծրագրում ընդգրկված էին հեռացատկ և եռացատկ մրցաձևերը: Շուրջ 30 մարզիկ-մարզուհի պայքարել են լավագույնների կոչման համար:
Տղամարդկանց պայքարում հաղթել են Լևոն Աղասյանը և Արտակ Համբարձումյանը, իսկ կանանց մրցումներում բացահայտ է եղել Յանա Սարգսյանի առավելությունը: Նա մեկ ամսվա ընթացքում երկու անգամ թարմացրել է եռացատկի հանրապետական ռեկորդը: Այս անգամ մարզուհին ցույց է տվել 13 մ 25 սմ արդյունք: Յանան առաջինն է եղել նաև հեռացատկում՝ 6 մ 19 սմ արդյունք: