Դանիայի հավաքականի և «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է Ֆինլանդիայի դեմ խաղում (0:1) իր հետ պատահած միջադեպը:
Հիշեցնենք, որ Էրիկսենը խաղի ընթացքում կորցրեց գիտակցությունը հենց խաղադաշտում, բայց բժշկական թիմին հաջողվեց փրկել դանիացու կյանքը: Էրիկսենը, հավանաբար, այլևս չի խաղա մրցաշարում:
«Շնորհակալություն, ես չեմ հանձնվի: Հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում, բայց ուզում եմ հասկանալ, թե ինչ է պատահել ինձ հետ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այն ամենի համար, ինչ ինձ համար արել եք», — Էրիկսենի խոսքերը, , որն ասել է ֆուտբոլիստը Gazzetta dello Sport-ին, մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ Դանիայի հավաքականի բժիշկ Մորտեն Բոեսենը հաղորդել էր, որ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի մոտ սրտի կանգ է եղել Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ։ Մանրամասներն՝ այստեղ։